ԵՄ-ն Իրանի հետ բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցի շուրջ

Եվրամիությունը դիվանագիտական ​​բանակցություններ է վարում Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության ապաշրջափակման համար, հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անվար ալ-Անունին։
«Դիվանագիտական ​​առումով՝ այո։ Իրականում մենք դիվանագիտական ​​կապի մեջ ենք։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք հետաքրքրված չենք անվերջ պատերազմով։ Եվ մեր և ԵՄ-ի շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Leave a Comment