Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շուտով կարող է կորցնել իր պաշտոնը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ֆրանսիայի առաջնորդի կողմից Հորմուզի նեղուցում Վաշինգտոնի հնարավոր ռազմական գործողություններին աջակցելուց հրաժարվելը։
«Դե, նա շատ շուտով կարող է կորցնել իր պաշտոնը», – ասել է նա Մակրոնի մասին Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպման ժամանակ։
Այսօր ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցը բացելու որևէ գործողության։
