Թրամփը հետաձգել է Չինաստան կատարելիք իր այցը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս ամիս Չինաստան կատարելիք իր այցը հետաձգվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի պատճառով։

«Մենք տեղափոխում ենք հանդիպումը, և, կարծես, այն տեղի կունենա մոտ հինգ շաբաթից։ Մենք աշխատում ենք Չինաստանի հետ։ Նրանք համաձայնել են դրան»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ավելի ուշ մանրամասնելով, որ հանդիպումը կկայանա «հինգ կամ վեց շաբաթից»։

Նա նշել է, որ անհամբեր սպասում է Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի հետ հանդիպմանը՝ հավելելով. «Նա նույնպես անհամբեր սպասում է ինձ հետ հանդիպմանը, համենայն դեպս ես այդպես եմ կարծում»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment