Երևանում անցկացվել է Հանրային ոլորտի նորարարությունների երրորդ համաժողովը։ Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ Զարգացման ծրագրի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։
Համաժողովին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական և միջազգային փորձագետներ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասել է, որ հանրային կառավարման բարեփոխումները կարևոր են ոչ միայն պետական համակարգի արդիականացման, այլև յուրաքանչյուր քաղաքացու կյանքի բարելավման տեսանկյունից։
Ըստ Ավինյանի՝ Երևանի քաղաքապետարանի մատուցած գրեթե բոլոր ծառայությունները արդեն թվայնացված են։
Մանրամասները՝ տեսանյութում։
