ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թեհրանում սպանվել է «Բասիջ» ուժերի հրամանատար Ղուլամռեզա Սոլեյմանիին: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:

«Երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով ՑԱԽԱԼ-ի հետախուզական տվյալների հիման վրա, հարված են հասցրել և ոչնչացրել Ղուլամռեզա Սոլեյմանիին, ով վերջին վեց տարիների ընթացքում հրամանատարում էր «Բասիջ» ստորաբաժանումը»,- ասված է մամուլի համար հաղորդագրության մեջ:

ՑԱԽԱԼ-ում նշել են, որ «Բասիջ» ուժերը հսկայական դեր են խաղացել Իրանում վերջին բողոքի ցույցերի ճնշման գործում:

Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանել Սոլեյմանիի զոհվելու մասին տեղեկությունը:



Leave a Comment