Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, ըստ լրատվամիջոցների՝ զրույցը կենտրոնացել է Իրանում պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու և բանակցությունների սեղանին վերադառնալու համար ձեռնարկվող քայլերի վրա։
Լավրովը հաստատել է Մոսկվայի դիրքորոշումը՝ անհրաժեշտ է ճգնաժամի շուտափույթ դեէսկալացիա, որը հրահրել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները։
Քննարկվել են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի վերջին զարգացումները. ուկրաինական հարվածները «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարներին: Լավրովն ու Ֆիդանը նշել են էներգետիկայի ոլորտում ռուս-թուրքական ռազմավարական նախագծերի անխափան գործունեության համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: