Այսօր նշում ենք սոցիալական աշխատողի միջազգային օրը։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Սոցիալական աշխատանքն ամեն օր դրսևորվում է մարդկանց կյանքի շատ կոնկրետ իրավիճակներում։ Դա այն աջակցությունն է, որը հաճախ վճռորոշ է լինում՝ մարդուն դժվար փուլում օգնելու, նրան ուժ տալու և առաջ շարժվելու հնարավորություն ստեղծելու համար։ Երևանում որևէ մարդ չպետք է դուրս մնա ուշադրությունից և աջակցությունից, և իրեն միայնակ զգա։
Երևանի քաղաքապետարանի համար սոցիալական պաշտպանությունը եղել և մնում է առաջնահերթություն։ Մենք հետևողականորեն աշխատում ենք սոցիալական աջակցության ծրագրերը ընդլայնելու և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ դարձնելով Երևանն ավելի հոգատար և ավելի մարդակենտրոն։
Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել մարդկանց, ովքեր ամեն օր աշխատում են այս ոլորտում, մեծ ազդեցություն ունենալով բազմաթիվ այլ մարդկանց կյանքերի վրա»,- գրել է քաղաքապետը։
