Կայացել է ռազմավարական գործընկերներ Եվրասիական զարկերակների կառուցման գործում ռուս-չինական առաջին լոգիստիկ գործարար համաժողովը:
«ԵԱՏՄ-ն ի վիճակի է հանդես գալ որպես ձևավորվող տրանսպորտային ճարտարապետության կենտրոնական տարր՝ շնորհիվ իր աշխարհագրական դիրքի և տարանցիկ եզակի ներուժի։ Այդ ներուժի իրացումը, սակայն, անհնար է առանց արտաքին գործընկերների հետ խորը համագործակցության, որոնց թվում առանցքային է Չինաստանը», – նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ Արզբեկ Կոժոշևը։
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության զուգակցումը կարող է տնտեսական աճի նոր բևեռ ստեղծել, իսկ գործընկերության ներդաշնակեցումից է կախված Եվրասիական լոգիստիկայի մրցունակությունը:
Կայացել է նաև Արզիբեկ Կոժոշևի հանդիպումը ՌԴ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Չժան Հանհուեյի հետ, որի շրջանակներում քննարկվել է տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցությունը: