Transfermarkt-ը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների նոր տրանսֆերային արժեքները։
Թարմացված տվյալների համաձայն՝ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է 2,5 միլիոն եվրոյով և ներկայումս գնահատվում է 10 միլիոն եվրո։
Վնասվածքների պատճառով բաց թողած բարդ ժամանակահատվածից հետո ֆուտբոլիստը կրկին սկսել է կայուն խաղաժամանակ ստանալ իր ակումբում։