
Տրտնջալով, թե ժողովրդին ընդդիմադիրներն են թունավորում՝ Հասոն պնդել է, թե 2025-ի օգոստոսի 8-ից հետո Իլհամը «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթ չի կիրառել: Ըստ Հասոյի՝ Հայաստանի որոշ տարածքներ «Արևմտյան Ադրբեջան» են անվանում միայն ընդդիմադիրները:
Ի՞նչ են վկայում փաստերը: Իրականում Իլհամը շարունակել է կիրառել «Արևմտյան Ադրեբջան» արտահայտությունը նաև օգոստոսի 8-ից հետո. դեկտեմբերի 5-ին Բաքվում անցկացված միջազգային համաժողովում (Restoring the Cultural Heritage of Azerbaijanis Displaced from Armenia), հայտարարել է.«We believe that the peace-loving members of the Western Azerbaijan Community will return to their ancestral lands and that good-neighborly relations will be established between our peoples»: Նոյեմբերի 3-4-ին Ալիևը կրկին խոսել է «պատմական հողեր» վերադարձի մասին՝ կապելով այն «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ և այլն: Բացի սա հենց օրերս Ադրբեջանում լույս տեսավ «Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը, ինչը մևս եկ ավելորդ անգամ փաստեց, որ Բաքվի պետական քաղաքականութունը մնացել է նույնը:
Ահա այս ամենն է, որ ստիպում է մարդկանց սուր հարցեր ուղղել Հակոբյան Հասոյին, այլ ոչ թե ընդդիմությունը: Պարզապես նկատենք, որ Հասոն նմանօրինակ հարցերի պատասխանը չունի և քանի որ չունի, ստիպված է լինում ամեն անգամ անհաջող կերպով «կռուտիտներ» հորինել՝ խայտառակելով սեփական տգիտութունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: