«Իսրայելում համեմատել են պատերազմի հետևանքները 12-օրյա պատերազմի տվյալների հետ». Արմեն Պետրոսյան

«Իսրայելում համեմատել են պատերազմի հետևանքները 12-օրյա պատերազմի տվյալների հետ». Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելում համեմատել են Իրանի դեմ ընթացիկ պատերազմի հետևանքները 2025 թ. 12-օրյա պատերազմի տվյալների հետ
Ըստ այդմ.
Իսրայելի հարկային վարչությունում ստացվել է վնասի փոխհատուցման վերաբերյալ 9115 հայտարարություն՝ 2025 թ-ի 53 409 հայտարարության դիմաց։
Իսրայելի ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ այս ռազմագործողությունների ընթացքում Իրանից արձակվել է 600-ից պակաս հրթիռ, իսկ 2025 թ. հունիսին՝ մոտ 1600 հրթիռ և անօդաչու սարք։
Այս շեղումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Իրանի կողմից զուգահեռաբար թիրախավորվում են առանձին օբյեկտներ նաև Պարսից ծոցի արաբական երկրների տարածքներում։
Տագնապի ազդանշանների տվյալներն ընթացիկ պատերազմի ընթացքում հասել են 42 000-ի՝ ավելի քան կրկնակի անգամ գերազանցելով 2025 թ. ցուցանիշը՝ մոտ 20 000։
Ավերածությունների մասշտաբը գնահատվել է մի քանի հարյուր միլիոն շեկել՝ 2025 թ. 3 միլիարդի փոխարեն։ Այս տարբերությունն էլ հիմնավորվում է Իրանի կողմից ավելի թեթևածավալ հրթիռների կիրառման հանգամանքով»:

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան

Leave a Comment