Պենտագոնը Թրամփին ներկայացրել է Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու տարբերակներ


Միջազգային


Պենտագոնի պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացված ռազմական ծրագրերում ներառել են Իրանի հետ հակամարտության հնարավոր ավարտի առաջարկներ։

Այս մասին հաղորդում է NBC News-ը, հղում անելով աղբյուրներին:

Աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահի խորհրդականների միջև հետագա գործողությունների վերաբերյալ կոնսենսուս չկա։

Նշվում է, որ հակամարտության ավարտի կողմնակիցները մտահոգություն են հայտնում աշխարհում աճող տնտեսական անկայունության վերաբերյալ, որը նկատվում է ռազմական գործողության սկզբից ի վեր։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հակամարտության ավարտի տարբերակների քննարկումները գնալով ավելի հրատապ են դառնում ԱՄՆ կառավարության կողմից նավթի համաշխարհային գների աճը զսպելու ջանքերի ֆոնին։


Leave a Comment