Մակրոնը Տոկաևին շնորհավորել է հանրաքվեի հաջող անցկացման կապակցությամբ

Մակրոնը Տոկաևին շնորհավորել է հանրաքվեի հաջող անցկացման կապակցությամբ

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրուց է տեղի ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Էմանուել Մակրոնի միջև։

Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը շնորհավորել է պՏոկաևին նոր Սահմանադրության վերաբերյալ ազգային հանրաքվեի հաջող անցկացման կապակցությամբ՝ նշելով դրա պատմական նշանակությունը և այս իրադարձությունը անվանելով երկրի հետագա արդիականացման ուղղությամբ մոնումենտալ քայլ։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հանրաքվեի վերաբերյալ աջակցության խոսքերի և բարձր գնահատականի համար։

Երկու ղեկավարները գոհունակություն են հայտնել երկկողմ տնտեսական համագործակցության առաջընթացից, մասնավորապես՝ արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում, և կոչ են արել շարունակել համատեղ ջանքերը այս ոլորտում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment