Հայաստանը կընդունի Դեյվիսի գավաթի խաղերը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հունիսի 15-21-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը կընդունի Դեյվիսի գավաթի (տղամարդկանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի հանդիպումները։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան:

Հայաստան կժամանեն Ալբանիայի, Անդորայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի ու Սան Մարինոյի հավաքականները։

Տարվա գլխավոր մրցաշարին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի կազմը կհրապարակվի ավելի ուշ։

Նախորդ անգամ Հայաստանում Դեյվիսի գավաթի խաղարկություն անցկացվել է 2008 թվականին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment