Մարտի 17-ին՝ ժամը 11-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտաբերվել է կալանավորված անձի դի՝ կախված վիճակում, Armenia Today-ին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
Նավիկյանը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե ՔԿՀ-ում մեծ թվով դատապարտյալներ հացադուլ են հայտարարել։ Նա հայտնել է հացադուլ հայտարարծ 3 անձի մասին՝ շեշտելով, որ հացադուլի դեպքերը որևէ առնչություն չունեն ՔԿՀ-ում արձանագրված մահվան հետ։
Խոսնակը տեղեկացրել է, որ 3 անձինք հացադուլ են հայտարարել մարտի 16-ից՝ մահվան դեպքից մեկ օր առաջ։ Նավիկյանի փոխանցմամբ՝ նրանցից 2-ի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, մեկինը՝ առողջական խնդիրներով։
