Պետերբուրգի իշխանությունները բջջային ինտերնետի հնարավոր անջատման մասին են նախազգուշացրել

ՌԴ Սանկտ Պետերբուրգի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին նախազգուշացրել են բջջային ինտերնետի հնարավոր անջատման մասին: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել են քաղաքային տեղեկատվականացման և կապի կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ անջատումները հնարավոր են անվտանգության նկատառումներով: Տեղեկատվականացման և կապի կոմիտեն խորհուրդ է տալիս ինտերնետից օգտվելու համար օգտագործել SPB_FREE քաղաքային Wi-Fi ցանցը:

 

Leave a Comment