Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը առայժմ պատրաստ չեն վերսկսել բանակցությունները: Այնուամենայնիվ, Իրանը բաց է շփումների համար կուլիսային խողովակներով, ասել է նա Associated Press (AP)-ին։
«Այժմ դիվանագիտության համար պայմանները այնքան էլ բարենպաստ չեն»,- ասել է Ֆիդանը: Չնայած դրան, նա կարծում է, որ իրանցիները բաց են «ցանկացած ողջամիտ դիվանագիտության կուլիսային խողովակներով»։
Ինչպես ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը AP-ի հետ զրույցում, Իրանը իրեն «դավաճանված է զգում» այն պատճառով, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսել են գրոհել երկիրը միջուկայիյն ծրագրի շուրջ ակտիվ բանակցությունների ժամանակ:
Ֆիդանը նշել է, որ Անկարայի նպատակն է հեռու մնալ հակամարտությունից և չմտնել պատերազմի մեջ որևէ մի կողմից: «Ես գիտեմ, որ մեզ սադրում են, և մենք կենթարկվենք սադրանքների,- ասել է նա:- Մենք ուզում ենք հեռու մնալ այս պատերազմից»։