
«Քանի որ ցանկություն ունենք համաչափ զարգացնել գյուղական բնակավայրերը, փորձել ենք վարժություն իրականացնել, թե որտեղ նոր քվոտաները բացենք ու մի բանաձև ենք կիրառել. այն բնակավայրերում, որտեղ բնակչության թվի համամասնությամբ 10 տոկոսից ավելի տուն է կառուցվել, այդ բնակավայրերում նոր քվոտա չենք սահմանում, սահմանում ենք այն բնակավայրերում, որտեղ 10 տոկոսից քիչ տուն է կառուցվել»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: «Ես կարա՞մ գնամ, էդ գյուղերից մեկում տուն սարքեմ»,- հետաքրքրվեց Փաշինյանը: «Կարող էիք, բայց նոր որոշմամբ՝ այլևս չեք կարող»,- ասաց նախարարը՝ հավելելով. «Լսել ենք բնակիչներին, որոնք խնդրել են, որ հնարավորինս իրենք կարողանան օգտվել ծրագրից»:
Հիշեցնենք՝ քննարկվում է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն-ի ծրագրով նոր քվոտա սահմանելու հարցը: Ծրագրով Կառավարությունը ֆինանսավորելու է 1417 նոր տան կառուցում: Թորոսյանը ներկայացրեց՝ ովքեր են շահառուները:
Մանրամասները՝ տեսանյութում: