ՔԿԾ․ «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած կալանավորը 4 օր առաջ էր ազատազրկվել

ՔԿԾ․ «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած կալանավորը 4 օր առաջ էր  ազատազրկվել

17 մարտի 2026 – 16:06 AMT

PanARMENIAN.Net«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում կալանավորի դի է հայտնաբերվել կախված վիճակում։ Նա 53 տարեկան էր: Այդ մասին հայտնել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում»,- նշել է Նավիկյանը:

Դեպքից հետո «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ մի քանի կալանավորներ և դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը:

Նավիկյանն անդրադարձել է նաև հացադուլ հայտարարած անձանց մասին տեղեկություններին։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այս պահի դրությամբ հացադուլի մեջ է գտնվում 3 անձ, որոնք հացադուլ են հայտարարել մարտի 16-ից։ Նրանցից երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, իսկ մեկինը՝ առողջական խնդիրներով։ Վերոնշյալը որևէ առնչություն չունի արձանագրված մահվան դեպքի հետ»,– ասել է Նավիկյանը։

Leave a Comment