ԵՄ-ը քայլեր կձեռնարկի «Դրուժբա» նավթամուղի գործարկման համար

ԵՄ-ը քայլեր կձեռնարկի «Դրուժբա» նավթամուղի գործարկման համար

Եվրամիությունը տեխնիկական աջակցություն և ֆինանսական օգնություն է առաջարկել Ուկրաինային՝ «Դրուժբա» նավթամուղի գործարկման համար։

Այս մասին հայտարարվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 27-ին «Դրուժբա» նավթամուղի վրա Ռուսաստանի հարձակումները խաթարել են Հունգարիա և Սլովակիա հում նավթի մատակարարումները, և, հետևաբար, Եվրահանձնաժողովը քայլեր է ձեռնարկել մատակարարումները վերականգնելու համար՝ անդամ պետությունների և Ուկրաինայի հետ բոլոր մակարդակներում ինտենսիվ բանակցությունների միջոցով։

«Եվրամիությունը տեխնիկական աջակցություն և ֆինանսական օգնություն է առաջարկել Ուկրաինային։ Ուկրաինան ընդունել է այս առաջարկը։ Եվրոպացի փորձագետները պատրաստ են սկսել իրենց աշխատանքը», – ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ քաղաքացիների էներգետիկ անվտանգության ապահովումը շեշտվել է որպես առաջնահերթություն։

«Այդ նպատակով կշարունակվեն աշխատանքները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ ոչ ռուսական նավթի մատակարարման այլընտրանքային ուղիների ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment