
Սիրիայի հետ սահմանին գտնվող Լիբանանի Ալ-Քաա գյուղում որպես խաղաղության ուղերձ տեղադրվել է Հիսուս Քրիստոսի 26 մետր բարձրությամբ արձանը, РИА Новости-ին հայտնել է նախագծի հեղինակ և կատարող Ֆադի Էլյաս Ավադը։
«Արձանը տեղադրելու գաղափարը վաղուց գոյություն ուներ, սակայն ներկա պայմաններում այն դարձել է ավելի խորհրդանշական։ Քրիստոսի արձանը մեր խաղաղության ուղերձն է և նշան, որ քրիստոնյաները մնում են իրենց հողում»,-ասել է Ավադը։
Նշվում է, որ արձանը բաղկացած է 10 մետր բարձրությամբ պատվանդանից և 16 մետր բարձրությամբ արձանից։