Նախարար․ 1 տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը դիտավորություն է, խորթ մայրը ձերբակալվել է

Նախարար․ 1 տարեկան երեխային կլինիկական մահվան հասցնելը դիտավորություն է, խորթ մայրը ձերբակալվել է

17 մարտի 2026 – 15:45 AMT

PanARMENIAN.NetՄեկ տարեկան երեխայի նկատմամբ կատարված բռնությունը պատահականության արդյունք չի եղել, դիտավորություն է, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Այն անձը, որը կասկածվում է այդ արարքը կատարելու համար անմիջապես ձերբակալվել է: Խոսքը խորթ մոր մասին է»,-ասել է նա, հայտնում է news.am-ը:

Նրա խոսքով՝ դեպքի մասին իրավապահներին տեղեկություն է փոխանցվել բժշկական կենտրոնից ստացված ահազանգից հետո, ինչից հետո իրականացվել են օպերատիվ գործողություններ։

«Ունեցել ենք ահազանգ բժշկական կենտրոնից, մեր իրականացրած օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ ոչ թե պատահականության արդյունքում է եղել տեղափոխումը, այլ կոնկրետ դիտավորյալ արարքի հետևանք է: Նախաձեռնվել է սպանության փորձով վարույթ»,- ասել է նա:

Մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

Leave a Comment