Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի ԱԳՆ ներկայացուցիչները՝ ԱԺ-ում – Նորություններ 17.03.2026

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 17-ին ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններին ու Հայաստանում հավատարմագրված դեսպաններին:

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը:

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հյուրերը հետաքրքրվել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով:

Leave a Comment