Ապրիլի 1-ից կմեկնարկի Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը

Ապրիլի 1-ից կմեկնարկի Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ապրիլի 1-ից կմեկնարկի Գեղարվեստական տպագրության 1-ին մանկապատանեկան փառատոնը. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Իր բովանդակությամբ և կարևորությամբ աննախադեպ այս ծրագիրը միտված է երեխաների և պատանիների ստեղծագործական մտածողության զարգացմանը, Երևանում մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության ոլորտի շահառուներին մատուցվող ծառայությունների շարունակական բարելավմանը, տաղանդավոր և օժտված երեխաների բացահայտմանն ու նրանց հետագա մասնագիտական առաջխաղացմանը:

Իրականացվող փառատոնի շրջանակներում Երևանի երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների շուրջ 500 սաների համար կգործեն աշխատարաններ՝ հատուկ սարքավորումներով և հաստոցներով, որտեղ 2 ամիս շարունակ դասընթացներ կիրականացնեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Հայաստան ժամանող աշխարհահռչակ արվեստագետներ Տիագո Մոդեստոն (Բրազիլիա), Մատեուշ Օտրեմբան (Լեհաստան), Մինճիե Ժանգը (Ճապոնիա) և Վիկտոր Մանուել Հերնանդեզ Կաստիյոն (Մեքսիկա):

Փառատոնի ավարտին «Հայ Արտ» մշակութային կենտրոնում կկազմակերպվի փառատոնի ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների ցուցահանդես և կհրատարակվի Փառատոնի պատկերագիրքը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment