Արաբական մի քանի երկրից դեպի Հայաստան ու հակառակ ուղղությամբ չվերթները կրկին չեղարկվել են


Հասարակություն


Իրանի վրա հարձակումներն ու պատասխան հարվածները շարունակում են լարված պահել իրավիճակը Ծոցի երկրներում։

Այսօր կրկին խաթարված է ավիահաղորդակցությունը տարբեր ուղղություններում։ «Զվարթնոց» օդանավակայանից Panorama.am-ը տեղեկացավ, որ չեղյալ են հայտարարվել Դոհայից, Շարժայից, Աբու Դաբիից դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ չվերթները։

Դուբայ-Երևան նախատեսված երկու չվերթները, ըստ օդանավակայանի տրամադրած տեղեկությունների, կիրականացվեն ուշացումով՝ նախատեսված 10։25-ի փոխարեն դրանք կիրականացվեն 13։31-ին։


Leave a Comment