Իրանը հրթիռներ է արձակել Երուսաղեմում գտնվող մի քանի թիրախների վրա:
Իրանական SNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հրթիռներն ընկել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ մեկ հրթիռ խոցվել է, իսկ մյուսները հասել են իրենց թիրախներին:
Իրանը շարունակում է հրթիռակոծել նաև Ֆուջեյրան: Bloomberg-ի տվյալներով՝ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության կողմից նավահանգստում հում նավթի բեռնումը առայժմ դադարեցված է։ Ֆուջեյրան, որը Հորմուզի նեղուցից դուրս գտնվող նավթի և վառելիքի արտահանման խոշոր կենտրոն է, ձեռք է բերում ավելի ու ավելի մեծ նշանակություն։