«Սիրելի Երեմյան, խնդրում եմ բացատրեք, ի՞նչ է յոգուրտի մեջ», «Թթվասերի համը փոխվել է, նույնիսկ մեկ անգամ կաթնային զանգված ենք գնել թթվասերի փոխարեն». սպառողները բողոքում են



Տարիներ շարունակ օգտվում եմ ձեր ապրանքատեսակներից։ Բայց չէի կարող այստեղ չտեղադրել, քանի որ արդեն 3րդ անգամն է որ նմանատիպ դեպք է լինում ինձ հետ ։ Խնդրում եմ բացատրեք ի՞նչ է յոգոուրտի մեջ, և ինչպես կարող էր հայտնվել, եթե ձեզ մոտ ամեն ինչ իսկապես բարձր ստանդարտներով է արվում։


Լիլիթ Ադամյան անունով մեկ այլ օգտատեր մեկնաբանություններում գրել է. 

«Ինձ համար ստեղծման օրվանից թիվ մեկն են եղել, իրենց թթվասերի նման թթվասեր չկար մինչ նախորդ տարի, թթվասերի համը փոխվել է, նույնիսկ մեկ անգամ կաթնային զանգված ենք գնել թթվասերի փոխարեն: Պարբերաբար գնում եմ, որ տեսնեմ արդյոք էլի էն շատ համեղ համը կա, բայց ցավոք չէ (((((

Կաթն ու յոգուրտները դեռ գնում եմ:

Ինձ համար Երեմյանը միշտ օրինակ է եղել, որ ինչպես սկսել են, էդպես էլ տարիներով պահպանվել է, բայց ցավոք էլ իրենց գովքը չեմ անում այդ մասով (((»։

Իսկ Անուշիկ Կարապետյանը հավելել է. «Բարեւ Ձեզ։ Անկեղծ ասած ես էլ եմ փոքրիկիս տալիս միայն Երեմյան։ Բայց մի քանի օր առաջ ժամկետի մեջ կաթը թթված էր։ Արդեն 2 անգամը ես հիասթափվում եմ։ Հուսամ կուղղեք ձեր սխալը հարգելի «Երեմյան»։

Երեմյան ընկերությունն իր հերթին պատասխանել է մեկնաբանություններին, նշելով.

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Երեմյան» կաթնամթերքը 100% բնական է՝ ստացված սեփական ֆերմայի մաքրացեղ կովերի կաթից։ Այն չի պարունակում հավելումներ և կոնսերվանտներ։ Կաթնամթերքի արտադրությունն իրականացվում է FSSC 22000 (Food Safety System Certification 22000) սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ մեր գործարանում, որտեղ ապահովված են բոլոր հնարավոր պայմանները՝ սննդամթերքը լավագույն կերպով սպառողին հասցնելու համար։

Այս դեպքի առնչությամբ հայցում ենք Ձեր ներողամտությունը և խնդրում ենք անձնական նամակով տրամադրել հեռախոսահամար՝ հետադարձ կապի համար, որպեսզի փորձենք պարզել խախտման պատճառը»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment