
Տեր Զարեհ Աշուրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե հեթանոսություն չէ, ապա ի՞նչ է։
Երբ ասում ես, թե որ Արցախը պետք է ուրանայիր, ապա ինչու այդքան երիտասարդների մահվան ուղարկեցիր, ասում է, թե բա իրենք զոհվեցին, որ մենք այսօր լավ ապրենք։ Իրենց լավ ապրելու մոլուցքը շատ նման է հեթանոս մարդու կռապաշտ ծեսին։
Հեթանոսական տարբեր մշակույթներում տարածված երևույթ էր մարդկային զոհաբերությունները՝ օրինակ պտղաբեր տարի լինելու համար հաճախ մարդկանց էին զոհաբերում, նրանք էլ էին լավ ապրելու համար դա անում։
Ուրիշների դժբախտության հաշվին «լավ ապրողներ», ավելին չեք, քան կռապաշտ հեթանոսները, ուստի ձեզ բարեպաշտ քրիստոնյայի տեղ մի դրեք»:
Աղբյուրը` Տեր Զարեհ Աշուրյան