Իրանում հայտարարել են «Էփշտեյնի կղզու մնացորդների» վրա մոտալուտ հաղթանակի մասին

Իրանը շուտով կհաղթի «ագրեսորներին»։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ հիշեցնելով մանկապղծության մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ ամերիկյան էլիտայի կապերի մասին։

«47 տարի առաջ՝ Իրանի հեղափոխության ժամանակ ժողովրդի հաղթանակի նախօրեին, ռեժիմի մոլորված վարչապետ (շահ Մոհամմադ Ռեզա-խմբ.) Փահլավին ասում էր, որ փողոցներում մարդկանց բազմությունը իրական չէ, իսկ նրանց ձայներն իրականում դուրս են գալիս մագնիտոֆոններից։ Այժմ (ԱՄՆ նախագահ Դոնալդ-խմբ.) Թրամփն ասում է, որ Իրանի քաղաքներում բազմամիլիոնանոց հակաամերիկյան և հակաիսրայելական ցույցերի կադրերը ստեղծվել են արհեստական ինտելեկտի կողմից: Իրանի ժողովրդի պատմական հաղթանակը Էփշտեյն կղզու ցանցի մնացորդների նկատմամբ մոտ է», – նշել է նա:

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Leave a Comment