Գնացքի վագոնները ոսկեջրել են, բայց ռելսների վրա ներդրում չի եղել. վարչապետ

Գնացքի վագոնները ոսկեջրել են, բայց ռելսների վրա ներդրում չի եղել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունը ցույց է տվել՝ հանդիպել ենք «հանրային» այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, ոչնչացնող և արգելակող։

«Այդպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը՝ որոշակի բացառություններով։ Քանի որ այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունը այն է, որ հանրային ոլորտը այն ռելսերն է, որով ընթանում է «հանրային կյանքի գնացքը»»,-  ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այդ գնացքի վրա կարող ենք անել հնարավոր մեծ ներդրումները. «Այդ գնացքի նստատեղերը և վագոնները կարող ենք ընդհուպ ոսկեջրել, բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ արված չեն, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի, կամ հաճախ վթարի կենթարկվի», –  շեշտել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment