
Առողջական վիճակի վատթարացման պատճառով Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը տեղափոխվել է Կովկասյան բժշկական կենտրոն, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։
Ըստ տեղեկությունների՝ Իլիա II-ի վիճակը վատացել է երեկ երեկոյան: Առողջապահության նախարարի և բժիշկների խոսքով՝ նա անցել է հետազոտություններ և բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները։
«Հաշվի առնելով նրա տարիքը և մնացած բոլոր գործոնները՝ իրավիճակը հեշտ չէ»,- ասել է առողջապահության նախարարը։
Պատրիարքի բժիշկը հայտնել է, որ նա հիվանդանոց է ընդունվել ստամոքսի մեծ արյունասոհությամբ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, հեմոդինամիկան՝ անկայուն։