Իսրայելը գիշերը օդային հարված է հասցրել Իրանի տարածքում՝ թիրախավորելով Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։ Իսրայելական պաշտոնյաների փոխանցմամբ՝ դեռևս հստակ չէ՝ Լարիջանին զոհվել է, թե վիրավորվել հարվածի արդյունքում։
Միևնույն ժամանակ, պաշտպանության աղբյուրները հայտնում են, որ մեկ այլ վերջին հարվածի ընթացքում թիրախավորվել է նաև «Պղեստինի իսլամական ջիհադ» խմբավորման ղեկավարներից Աքրամ ալ Աջուրին և խմբավորման այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զեմիրը, ըստ էության, հաստատել է այս գործողությունները՝ նշելով, որ գիշերվա ընթացքում իրականացվել են «էական ոչնչացման գործողություններ», որոնք կարող են ազդեցություն ունենալ ռազմական գործողությունների ընդհանուր ընթացքի վրա։
Զամիրը հավելել է, որ վերջին օրերին Իրանում իրականացված հարվածները ուղղված են եղել նաև արտաքին ուժերի դեմ, որոնք կապ ունեն պաղեստինյան ուղղության հետ։
