Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Նեյմարի՝ 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությանը՝ նշելով, որ ֆուտբոլիստը հրավիրվելու է միայն այն դեպքում, եթե հասնի իր լավագույն մարզավիճակին։
Իտալացի մասնագետը չի ընդգրկել 34-ամյա վինգերին մարտ ամսին նախատեսված ընկերական հանդիպումների հայտացուցակում՝ Ֆրանսիայ և Խորվաթիայի դեմ խաղերի համար։ Նրա խոսքով՝ ներկայում հավաքականում տեղ են գտնում միայն այն խաղացողները, ովքեր գտնվում են օպտիմալ ֆիզիկական վիճակում։
Անչելոտտին ընդգծել է, որ Նեյմարը պետք է շարունակի աշխատել, խաղալ և ցույց տալ իր լավագույն որակները՝ վերադառնալու համար հավաքական։ Նա նշել է, որ դռները բաց են ֆուտբոլիստի համար, սակայն որոշիչը կլինի նրա ֆիզիկական պատրաստվածությունը։
Այս մրցաշրջանում Նեյմարը «Սամթոսի» կազմում անցկացրել է չորս հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Նեյմարը կարող է ավարտել կարիերան, եթե չհայտնվի 2026 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում, ինչը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում նրա ապագայի շուրջ քննարկումներին։
