
Կրթական համայնքին սպասվում է կարևոր իրադարձություն՝ միջազգային երկօրյա համաժողով, որը կազմակերպում են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» և «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կազմակերպությունները։
Միջազգային համաժողովները կարևոր հարթակ են փորձի փոխանակման, գաղափարների ձևավորման և կրթության ապագան միասին պատկերացնելու համար։ Այդպիսի նախաձեռնությունները ցույց են տալիս, որ կրթական փոփոխությունները հնարավոր են, երբ միասին աշխատում են ուսուցիչները, մասնագետները և առաջնորդները։

Կրթությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման հիմքն է, և հենց կրթության միջոցով են ձևավորվում այն առաջնորդները, որոնք կարող են փոխել համայնքները և ապագան։ Ի՞նչ գաղափարով է կազմակերպվում այս միջազգային համաժողովը և ի՞նչ խնդիրների լուծմանն է այն ուղղված։
«Դպրության» տաղավարում են «Դասավանդի’ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանն ու «Դասավանդի’ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Տաթևիկ Խոյեցյանը։