16 մարտի 2026 – 17:55 AMT
PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մարտի 16-ի Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից գրավոր և բանավոր դիմումների հիման վրա, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Աբրահամ սրբազանը միացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «բարենորոգման օրակարգին»։
Նույն Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իր վրա վերցնելով թեմակալ առաջնորդի պարտականությունների իրականացումը։
Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոս հայտարարեցին ՀԱԵ «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին «ճանապարհային քարտեզը», որով պետք է ստեղծվեր համակարգող խորհուրդ՝ եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով զբաղվելու համար։ Ավելի ուշ Փաշինյանըհամոզմունք էր հայտնել, որ Ավստրիայում Հայ եկեղեցուԵպիսկոպոսաց ժողովկազմակերպելու նպատակըկաթողիկոսությունն ու Էջմիածնի գանձերը Հայաստանից դուրս տանելն է:
Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: