16 մարտի 2026 – 18:46 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների ԱԳՆ արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններից կազմված պատվիրակությանը, հայտնում է ԱԽ գրասենյակը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում անվտանգային զարգացումներին։
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկաների խնդրանքով ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը և դրանց կարևորությունը։ Նշվածի համատեքստում պատվիրակության անդամները ընդգծել են, որ աջակցում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: