Մեկ հարց․ Բեմադրում են կեղծ «պայքար», Փաշինյան

ՄԻՏՔ.am – Պարոն Խզմալյան, Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Մեր կարծիքով, սա նվեր է գործող իշխանությանը, որովհետև վախեցնելով Քոչարյանով ներգրավելու են քվեներ։ Ինչ սպասել, ըստ Ձեզ։

2026 թվականի ընտրությունը ոչ թե «նախկինների եւ ներկաների» միջեւ է, ինչպես փորձում են ներկայացնել ժողովրդին ե՜ւ իշխանությունները, ե՜ւ ռսամետ ընդդիմությունը, վերարտադրելով 2021 թվականից մնացած ԱԺ կառուցվածքը։

Բանն այն է, որ այդ երկու ուժերն էլ ներկայացնում են Հայաստանի գաղութային անցյալը՝ մեկը բացարձակ ռսական վերահսկողիւթյամբ (Քոչարյան, Ծառուկյան, Կարապետյան), մյուսը, Փաշինյանն իր ՔՊ-ով՝ ռսա-թրքա-ադրբեջանական ազդեցությամբ։

Նրանց երկուսին էլ միավորում է մեկ գերխնդիր՝ թույլ չտալ, որ խորհրդարան մտնեն իրապես նոր քաղաքական դեմքեր, Եվրուական Հայաստանի ներկայացուցիչները։

Այդ դեպքում ամբողջ ներկա համակարգը փլուզվելու է, դրա գաղութային տնտեսությամբ, կաշառված պաշտոնյաներով, կախյալ դատաիրավական կառույցներով, օլիգարխիկ կառավարմամբ, ծախված ծառայողներով։

Եվրոպական Հայաստանը վերակառուցվելու է Եվրոպական չափանիշներով՝ արդար, անվտանգ, թափանցիկ, հաշվետու։ Այդ Հայաստանում ո՜չ նախկին, ո՜չ ներկա դեմագոգներն ու կեղծարարները տեղ չեն ունենա։

Ահա ինչու նրանք միասին բեմադրում են կեղծ «պայքար», Փաշինյան – Քոչարյան «հակամարտություն», իրականում արդեն պայմանավորվելով իշխանությունը կիսելու մասին։

2026 թ. ընտրությունների գլխավոր հարցն է՝ կա՜մ այս ռսա-թրքական թակարդը, կամ Եվրոպա։ Եւ միայն Հայաստանի Եվրոպական կուսակցությունն է ձգտում բերել Եվրոպան Հայաստան, իսկ Հայաստանը՝ դեպի Եվրոպա։

Leave a Comment