Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձինք պետության կողմից կարող են ստանալ խնամքի ծառայություններ՝ տնային պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձինք պետության կողմից կարող են ստանալ խնամքի ծառայություններ՝ տնային պայմաններում։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Ծառայությունները ներառում են կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն և սպասարկում, խորհրդատվական և սոցիալ–հոգեբանական աջակցություն», – նշում է նախարարությանտարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը։
Ծառայությունները ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
Նշվում է, որ ներկայում տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են Երևանում և մարզերում դրամաշնորհային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների կողմից։