Ավանեսյանը բուժաշխատողների աշխատավարձի վերաբերյալ հայտարարություն է արել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ստեղծվել է բուժաշխատողների աշխատավարձի հաշվարկման հաշվիչ:

 

Նախարարը բացատրել է կիրառման մանրամասներն ու գրել․ «Փորձե´ք, հաշվե´ք ինքներդ, կիսվեք մտքերով»:

Հավելենք՝ մեկնաբանություններում տարբեր հարցերով քաղաքացիները դիմում են առողջապահության նախարարին, որոնց նա խոստանում է անդրադառնալ։

Leave a Comment