Լարիջանին ԱՄՆ-ին՝ հակաիրանական կոալիցիա ձևավորելու փորձը «կարժանանա համարժեք պատասխանի»

Միջազգային լրահոսում տեղեկություն է հայտնվել, որ մարտի 16-ին Իրաննից արձակված «նվազագույնը հինգ հրթիռ ոչնչացվել է Երուսաղեմի երկնքում»: Տեղեկության աղբյուրը ՑԱՀԱԼ-ի հակաօդային պաշտպանությունն է, որի տեղեկություններով «հրթիռների մի քանի բեկորներ վնասել են Հարության տաճարի տանիքը»:

Ըստ նույն աղբյուրի, միջին մեծության «բենզաբաքի մի հրթիռային բեկոր վայր է ընկել քրիստոնյաների համար սրբազան համարվող տեղում՝ Գողգոթայի մոտ»:

Թե անցյալ տարվա տաներկուօրա պատերազմի, թե ավելի քան կես ամիս շարունակվող նոր ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի բանակային աղբյուրները առաջին անգամ են Երուսաղեմի քրիստոնեական սրբություններն «Իրանի կողմից թիրախավորելու և դրանց սպառնացող վտանգի մասին»:

Այդ քարոզչությունը ակնհայտորեն քաղաքական նպատակներ է հետապնդում: Չնայած եվրոպական մի քանի երկիր Իրանին կոչ է արել դադարեցնել Պարսից ծոցի արաբական երկրների տարածքին հրթիռային հարվածները, պատերազմի սկզբից ի վեր Եվրամիության առանցքային անդամները և Մեծ Բրիտանիան շարունակում են ձեռնպահ մնալ Իրանի դեմ ռազմական գործողություններին ուղղակի մասնակցությունից:

Իրավիճակն, ըստ երեւույթին, այնքան զգայուն է, որ ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի համար «շատ մռայլ» ապագա է կանխատեսել, եթե դաշինքի անդամ երկրները շարունակեն չարձագանքել Սպիտակ տան կոչերին:

«Մենք այնտեղ էինք, երբ նրանց պետք էինք: Այսօր նրանք այնտեղ չեն, որտեղ մեզ պետք են»,- ՆԱՏՕ-ի և դաշինքի անդամ երկրների մասին երկիմաստորեն ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ուշագրավ և բավական անհանգստացնող է, որ նույն օրը Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, ով, ըստ տեղեկությունների, գերագույն հոգևոր առաջնարդի «բացակայության» պայմաններում փաստացի իշխանություն է իրականացնում, կոչով դիմել է աշխարհի բոլոր իսլամադավան երկներին:

Լարիջանին մեջբերել է Մուհամդե մարգարեի խոսքը. «Մի՞թե դու մուսուլման ես, եթե մուսուլմանի կանչին չես արձագանքում»:

Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը մուսուլմանական երկրներին հորդորել կանգնել Իրանի կողքին և նրան աջակցել «մեծ և փոքր սատանայի դեմ գոյաբանական պայքարում»:

Տպավորություն է, թե Լարիջանին այդպիսով հակադարձել է ԱՄՆ նախագահին և ակնարկել, որ հակաիրանական կոալիցիա ձևավորելու նրա փորձը «կարժանանա համարժեք պատասխանի»:

Մուսուլմանական աշխարհի, հատպապես սուննիադավան արաբական պետությունների հետ Իրանի հարաբերությունները միանշանակ չեն: Բայց Լարիջանիի հայտարարած «ջիհադը», անկասկած, նախ երկրի ներքին կազմակերպվածության համար է:

Իսրայելի դեմ պատերազմում Իրանին նշանակալի օգնություն ցուցաբերել է լիբանանյան «Հըզբալան»: Այսօր իսրայելական բանակի ընտիր զորամիավորները տեղափոխվել են Լիբանանի հարավ:

Միջազգային որոշ փորձագետներ զարմացած են, որ Իսրայելի դեմ հրթիռային հարվածներին չեն միացել Եմենի հութիները: Բացառված չէ, որ Լարիջանիի կոչի հասցեատեր են ինչպես նրանք, այնպես էլ Իրաքի շիադավան զինված խմբավորումները:

Թե Իրանի դեմ եվրոպական երկրների կոալիցիա ձևավորելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը, թե Լարիջանիի «ղազավաթի» կոչը վկայում են, որ իսրայելա-իրանական առճակատումը կարող է վերածվել միջկրոնական սուր հակամարտության:

Թերևս, այդ պատճառով է, որ Վատիկանը պատերազմող կողմերին «պատերազմն անհապաղ դադարեցնելու» հորդոր է հղել:

Leave a Comment