Թրամփը հետաձգում է Չինաստան այցը

Թրամփը հետաձգում է Չինաստան այցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով Չինաստանին խնդրել է մեկ ամսով հետաձգել իր այցը Պեկին։

«Մենք բանակցություններ ենք վարում Չինաստանի հետ։ Պատերազմի պատճառով ուզում եմ լինել այստեղ, զգում եմ, որ պետք է լինեմ այստեղ։ Հետևաբար խնդրել ենք հետաձգել հանդիպումը մոտ մեկ ամսով»,- ասել է նա։

Թրամփը նաև նշել է, որ պատերազմը դժվար թե ավարտվի այս շաբաթ։

«Կարծում եմ՝ ոչ։ Ոչ այս շաբաթ, բայց շուտով կավարտվի։ Դա շատ ժամանակ չի պահանջի»,- ավելացրել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment