Պակիստանը հարվածել է Քաբուլին — Հայաստանի Հանրային Ռադիո

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ մարտի 16-ի կեսօրին Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Քաբուլին։ «Թալիբան» շարժման կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հարձակումը անվանել է «հանցագործություն եւ անմարդկային գործողություն», գրում է AFP-ը։

Աֆղանստանի իշխանությունները պնդում են, որ հարվածի տակ է ընկել նարկոլոգիական կենտրոնը, ինչի հետեւանքով զոհվել է չորս մարդ, կան վիրավորներ,- հայտնում է Associated Press-ը։

Պակիստանի կառավարության մամուլի ծառայությունում մեղադրանքները անվանել են անհիմն եւ հայտարարել, որ հարվածները ուղղված են ռազմական, այլ ոչ թե քաղաքացիական օբյեկտների դեմ։

Վերջին շաբաթներին Պակիստանի զինված ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել մայրաքաղաք Քաբուլին՝ Աֆղանստանի հետ հակամարտության ընթացքում։

Leave a Comment