ԱՄԷ-ն մասամբ փակել է իր օդային տարածքը Իրանի հարձակման պատճառով

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները որոշել են ժամանակավորապես մասամբ փակել երկրի օդային տարածքը։ Այս մասին հայտարարել է տեղի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

«Որպես բացառիկ նախազգուշական միջոց, որոշում է կայացվել մասնակիորեն և ժամանակավորապես փակել ԱՄԷ օդային տարածքը», – հայտնել է նախարարությունը՝ հղում անելով WAM լրատվական գործակալությանը։

ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը ներկայումս հետ են մղում Իրանից արձակված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները։

Leave a Comment