Ոչ թե մենք, այլ ընդդիմությունն է կտրված իրականությունից։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը խոսել են ներքաղաքական իրավիճակի մասին։ Բաթոյանի խոսքով, ընդդիմադիր գործիչները կտրված են հասարակությունից, ապրում են այլ իրականության մեջ։