ԵՄ-ն խումբ կուղարկի Հայաստան՝ ընտրություններից առաջ «սպառնալիքներին հակազդելու» համար

Եվրամիությունը խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Նա նշել է, որ ԵՄ-ն դրանով ընդառաջել է Հայաստանի խնդրանքին։

«Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարևոր: Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը: Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- ասել է նա։

ԶԼՄ-ները փետրվարին հայտնել էին Եվրոպական միության կողմից Հայաստան «հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելու ծրագրերի մասին: Նշվում էր, որ խումբը նախատեսված է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտությանը հակազդելու համար: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ նման խմբի տեղակայումը կլինի «մոլդովական սցենար», որը կարող է նախագծվել Հայաստանի վրա:

Leave a Comment