ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է դաշնակից երկրներին, որ չեն պատրաստվում օգնել Հորմուզի նեղուցում ականազերծման և նավիգացիոն անվտանգության ապահովման գործում։
«Մենք ունենք երկրներ, որտեղ տեղակայված են մեր 45,000 զինվորներ, գերազանց ուժեր, որոնք պաշտպանում են նրանց վտանգից: Եվ մենք ուզում ենք իմանալ.
«Դուք ականազերծող սարքեր ունե՞ք»:
Եվ նրանք ասում են. «Պարոն, մենք նախընտրում ենք չմիջամտել», — մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը կոչ էր արել Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավագնացությունը վերականգնելու համար։ Սակայն Գերմանիան և Ֆրանսիան արդեն մերժել են ԱՄՆ-ի առաջարկը։