Իրանի շուրջ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, պետք է փնտրել քաղաքական լուծում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Առաջին օրվանից ես նշել եմ ռիսկերը, և այս պատերազմի ռիսկերը մեծ են, շատ մեծ։ Հետևաբար, այստեղ ռազմական լուծում չի լինի․ միայն քաղաքական լուծում, և ես կարող եմ միայն կոչ անել բոլոր կողմերին փնտրել քաղաքական լուծում։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատրաստ է մասնակցել նման լուծմանը», – ասել է Մերցը Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յեթենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։