Մալալա Յուսուֆզայ․ աղջիկների կրթության խորհրդանիշը աշխարհում

Մալալա Յուսուֆզայ․ աղջիկների կրթության խորհրդանիշը աշխարհում

Մալալա Յուսուֆզայը պակիստանցի ակտիվիստ է, որը դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկը։ Նա ծնվել է 1997 թ. հուլիսի 12-ին Պակիստանի Սվաթ հովտի Մինգորա քաղաքում։ Դեռ պատանի տարիքում Մալալան բարձրաձայնել է այն փաստի մասին, որ աղջիկներին արգելվում է դպրոց գնալ՝ սահմանափակումների պատճառով, որոնք մտցրել էր թալիբան շարժումը։

Մալալան մեծացել է կրթության արժեքը գնահատող ընտանիքում․ նրա հայրը՝ ուսուցիչ և հասարակական ակտիվիստ, ղեկավարում էր աղջիկների դպրոց և խրախուսում էր դստերը խոսել կրթության կարևորության մասին։ Երբ թալիբները սկսեցին փակել աղջիկների դպրոցները և սահմանափակել կանանց իրավունքները, Մալալան սկսել է բարձրաձայնել այդ մասին և նույնիսկ նյութեր գրել BBC-ի համար՝ պատմելով, թե ինչպիսին է կյանքը թալիբների վերահսկողության տակ։ 2012 թ. հոկտեմբերի 9-ին թալիբ զինյալը կրակել է նրա վրա, երբ նա դպրոցից տուն էր վերադառնում ավտոբուսով։ Չնայած ծանր վիրավորմանը՝ Մալալան հրաշքով փրկվել։ Այդ դեպքը մեծ արձագանքի արժանացավ ամբողջ աշխարհում և ավելի ուժեղացրեց նրա պայքարը կրթության իրավունքի համար։

2014 թվականին Մալալան, հնդիկ ակտիվիստ Քայլաշ Սատյարթիի հետ միասին, արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ երեխաների իրավունքների պաշտպանության համար։ Նա դարձել է պատմության ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակակիրը։ Այսօր Մալալան շարունակում է պայքարել աղջիկների կրթության համար ամբողջ աշխարհում՝ իր հիմնադրամի միջոցով աջակցելով կրթական ծրագրերին և բարձրաձայնելով կանանց իրավունքների խնդիրները տարբեր երկրներում։ Նրա պատմությունը դարձել է համարձակության և փոփոխության հավատքի ուժեղ օրինակ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment