«Նոան» հաղթել է «Շիրակին»՝ մոտենալով լավագույն քառյակին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 19-րդ տուրում «Շիրակը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում 0-2 հաշվով զիջեց Հայաստանի գործող չեմպիոն, գավաթակիր ու նորընծա Սուպերգավաթակիր «Նոային»:

Հյուրերի կազմում հաշիվը 34-րդ րոպեին բացեց Վալենտին Կոստակեն՝ խփելով իր անդրանիկ գոլը Հայաստանի առաջնությունում։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Նեմրին Զոլոտիչը կրկնապատկեց մայրաքաղաքային թիմի առավելությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Այս հաղթանակի շնորհիվ «Նոան» վաստակած միավորների թիվը հասցրեց 29-ի՝ էլ ավելի մոտենալով լավագույն քառյակին։ Գյումրիի «Շիրակը» 10 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին հորիզոնականը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment