Վերջին օրերին Իրանի դեմ ռազմական գործողությունը լիարժեքորեն գործում է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«( Իրանից եկող – խմբ.) սպառնալիքը կանխելու մեր հզոր ռազմական արշավը շարունակվել է ամբողջ ուժով վերջին մի քանի օրերի ընթացքում», – ասել է Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին , ինչը հանգեցրեց վնասների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։